ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կկայանա Բաց ստուդիայի 22-րդ միջոցառումը, որն այս անգամ իրենից ներկայացնելու է եռօրյա դիզայն-charrette (արագընթաց թիմային ստեղծագործական աշխատարան), որը կվարի ճարտարապետ, նորաձևության դիզայներ Վիկեն Դերդերյանը։ Վիկեն Դերդերյանի միջդիսցիպլինար մոտեցումներն արտահայտվում են նրա բազմաթիվ աշխատանքներում։ Նրա հավաքածուները ցուցադրվել են Նյու Յորքի Մերսեդես Բենց և Լոս Անջելեսի նորաձևության շաբաթների շրջանակներում, ինչպես նաև հայտնվել են մի շարք հայտնի պարբերականների շապիկներին:
Միջոցառումները կընթանան ՃՇՀԱՀ-ում՝ հետևյալ ժամանակացույցով․
մարտի 4-ին՝ ժամը 16։30-ին, 2021 լսարան,
մարտի 5-ին՝ ժամը 16։30-ին, 2417 արվեստանոց,
մարտի 6-ին՝ ժամը 16։30-ին, 2417 արվեստանոց։