(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐԱԳՈՒՅՆ TEKLA ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել նորարարական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Trimble ընկերության ներկայացուցիչները՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում բիզնեսի զարգացման մենեջեր Յուրի Սակովիչի գլխավորությամբ:

Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ մեզ հետ շարունակական համագործակցությունը ողջունելի է, իսկ այն հանգամանքը, որ նախագծային ինչպես նաև ուսումնական աշխատանքներում Trimble ընկերության սարքավորումները հաջողությամբ գործածվում են համալսարանի կողմից՝ ոգևորիչ:

Ընկերության ներկայացուցիչների այցի նպատակը՝ մեր համալսարանի մասնագիտությունների ուսումնական պլանի մեջ առաջատար Tekla ծրագրերի փաթեթի ներմուծումն է, որն ապահովում է BIM (Building Information Modeling) տեխնոլոգիաներով նախագծերի ստեղծումը: Քանզի այսօր ցանկացած ոլորտի առաջընթացի և ձեռքբերումների հեռանկարը կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման աստիճանից, հետևաբար վերոնշյալ ծրագրի ներդրումն անփոխարինելի է, հատկապես, ուսանողների նախագծային, մոդելավորման աշխատանքներում:

Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին համալսարանին TEKLA ծրագրի ուսումնական փաթեթ տրամադրելու, դասախոսների և ուսանողների համար վարպետության դասեր, օնլայն անվճար կուրսեր և նորագույն սարքավորումների շնորհանդես անցկացնելու մասին:

04.02.20