Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Դիվանագետը մեր համալսարանում էր՝ ռեկտոր Գագիկ Գալստյանին ՃՇՀԱՀ-ի 95 ամյա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու համար:
Ջերմ, բարեկամական ու կառուցողական հանդիպումից հետո դեսպան Վոլինկինի համար կազմակերպվեց շրջայց: Ի. Վոլինկինը ծանոթացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շենքային պայմաններին, նորաբաց լաբորատորիաներին, ուսումնական գործընթացին և անկեղծորեն իր հիացմունքն արտահայտեց: