Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը՝ 3 ուսանողների մայիսի 26-31-ը Սանկտ Պետերբուրգում էին: Համագործակցության շրջանակներում իրականացրած այցի ընթացքում քոլեջի պատվիրակությունը եղել է Ս. Պետերբուրգի Էկոնոմիկայի համալսարանում, Ճարտարապետության և շինարարության քոլեջում, Բիզնեսի և տեխնոլոգիայի քոլեջում, KNAUF-ի ուսումնական կենտրոնում:
Շրջելով կրթօջախներում՝ պատվիրակության անդամները ծանոթացել են դրանց ստեղծման պատմությանը, առկա մասնագիտություններին, լաբորատորիաների աշխատանքներին, մասնակցել դասապրոցեսների, կլոր սեղանների և քննարկումների:
Եվ, քանի որ առաջիկայում նախատեսված է քոլեջում ներդնել մաքուր շինարարություն մասնագիտությամբ փորձարարական ծրագիր, անհրաժեշտ գրականություն և գիտելիքներ ձեռք բերելու նպատակով, քոլեջի ներկայացուցիչներն այցելել են KNAUF-ի ուսումնական կենտրոն:
Այցի ընթացքում մեր պատվիրակության անդամները հանդիպել են նաև Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի համալսարանի հայ ուսանողների հետ, ինչպես նաև շրջել տեսարժան վայրերում: