Աղվերանում շարունակվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպված «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովը։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են զուգահեռ մասնագիտական բաժիններում, որտեղ տարբեր երկրների հետազոտողներն ու ոլորտի մասնագետները ներկայացրել են ճարտարապետական ժառանգության պահպանության, պատմական միջավայրերի վերականգնման և քաղաքային տարածքների զարգացմանն առնչվող իրենց ուսումնասիրությունները։