Այսօր՝ յուրաքանչյուր հայի մտքում նույն լուռ աղոթքն է՝ մահաբեր աղետի չկրկնվելու և զոհվածների հոգիների խաղաղության համար:
30 տարին քիչ է երկրաշարժի արհավիրքը մոռանալու, խեղված ճակատագրերը սրբագրելու և հիշողությունները մեղմելու համար, բայց բավական է դասեր քաղելու, աղետի ժամանակ կիրառելի ցուցումները սերտելու, անտանիք ընտանիքների խնդիրները լուծելու և շենք-շինությունների սեյսմակայունությունը վերանայելու համար:
Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց էլ յուրաքանչյուր ներդրողի, նախագծողի և շինարարի առաջնահերթ նպատակը պետք է լինի կառուցել առավել անվտանգ, հուսալի և բարձր սեյսմակայունությամբ շենք-շինություններ: