(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՕԳՆՈՒՄ ԵՆՔ՝ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԿԱԿԱՆԸ

Հայկականը միշտ նորաձև է, միշտ գեղեցիկ ու մշտական ոգեշնչման առարկա: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովն այսօր կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Երևանի 2800 ամյակին:

«Ճանաչիր հայկականը» խորագիրը պատահական չէր: Հայեցի էր ամեն ինչ՝ գույները, գծերը, զարդերն ու զարդանախշերը: Եվ այս ամենը, իհարկե, համեմված ազգային երգ ու պարով:

Ցուցահանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, դասախոսներ և ուսանողներ: Ռեկտոր Գալստյանը կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհավորեց ցուցահանդեսի բացման առթիվ, և հորդորեց ապահովել հայկականը խթանող նմանատիպ նախաձեռնության շարունակականությունը:

Ի դեպ՝ ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը կնվիրաբերվի մանկատներին:

04.12.18