(010) 303-300

ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆՔ  ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ամբիոնի դասախոս, ամբիոնի գրաֆիկական դիզայնի սեկտորի վարիչ Թամարա Թույսուզյանը Վիլնյուսի Տեխնոլոգիաների և դիզայնի քոլեջում էր՝ Միջազգային շաբաթ 2018 և Տեխնոլոգիական նորարարություններ 2018 միջոցառումների շրջանակներում իրականացված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:

Գիտաժողովի ընթացքում Թամարա Թույսուզյանը ելույթ է ունեցել «Բիոնիկական ձևեր փաթեթավորման դիզայնում» թեմայի վերաբերյալ, Վիլնյուսի տեխնոլոգիաների և դիզայնի քոլեջի ուսանողների համար դասախոսություններ կարդացել «Զարդարվեստի ուսումնասիրություն և կիրառում գրաֆիկական դիզայնի նախագծերում», «Կերպարների ստեղծում խաղերի դիզայնում» թեմաներով:

Դասախոսություններից բացի՝ գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև ծանոթություն քոլեջի լաբորատորիաների և լսարանների հետ:

 

29.11.18