Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շարունակվում են իրականացվել քաղաքաշինության բնագավառի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն կրեդիտներ, որոնք անհրաժեշտ են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ձեռք բերելու կամ հավաստագիրը պահպանելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունում որպես պատասխանատու մասնագետ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։
Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվող միջոցառումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` ուսումնասիրելով դասընթացների ցանկը և ժամանակացույցը:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/Dny6bGBzGLM6MVz98:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` գրելով extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարին։