(010) 303-300

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլամավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը:

Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելությունն անցկացվում է մեկ փուլով:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցումը կազմակերպվում է վճարովի սկզբունքով:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձինք` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձինք, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 1000 -1700, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 31-ը:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը:

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմանը համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության  ծառայությունների համար վճարում են  7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ  է փոխանցել «ՃՇՀԱՀ հիմնադրամ»-ի  հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով`  անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300, նաև  հայտագրումն իրականացվում է առցանց տարբերակով:

Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերի քանակին, վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարգելի՛ դիմորդ,

 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության քննությունների օրը` հոկտեմբերի 20-ն է: Քննասենյակի և քննության ժամի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:

Տեղեկացնում ենք, որ ընդունելության դիմում-հայտում նշված մագիստրոսական երկու կրթական ծրագրով համալսարանի սահմանած կարգով համապատասխան խումբ չձևավորվելու կամ մրցույթներից դուրս մնալու դեպքում ընդունված դիմորդին հնարավորության դեպքում առաջարկվում է մասնակցելու այլ կրթական ծրագրով ընդունելության մրցույթին։

 

15.09.25