Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում 2025 հունիսին նախագծի համակարգող Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի և եվրոպական գործընկեր բուհերի՝ Վալենսիայի պոլիտեխնիական համալսարանի, Ավստրիայի Վիներ Նոյշտադտ համալսարանի, Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի և վրաստանյան գործընկեր բուհերի՝ Վրաստանի տեխնիկական համալսարանի, Բաթումիի Շոթա Ռուստավելիի անվան համալսարանի և Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի ներկայացուցիչների Հայաստան այցի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կայացավ «B2B վաճառքներ» խորագրով միջբուհական մրցույթը:
Հունիսի 11-ին տեղի ունեցած մրցույթին մասնակցեցին ՃՇՀԱՀ-ի և ՀԱՊՀ-ի ներբուհական մրցույթներում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակից-ուսանողները:
Ըստ սցենարի որպես գնորդ հանդես եկան «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ՄՌԿ բաժնի ներկայացուցիչները, վաճառողները մրցույթի մասնակից-ուսանողներին էին, ովքեր ներկայացնում էին «EduX» մասնագիտական կրթական ակադեմիան:
Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և «EduX» մասնագիտական կրթական ակադեմիայի ներկայացուցիչները:
Մրցույթի արդյունքում 1-ին և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին ՃՇՀԱՀ-ի ուսանողները, 2-րդ հորիզոնականը՝ ՀԱՊՀ-ը ներկայացնող ուսանողը: