(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ուսանողների և երիտասարդների տոնի առթիվ։ Այս օրը պատկանում է ձեզ՝ երիտասարդ սերնդին, ում աչքերում վառվում է ապագայի լույսը, իսկ սրտում՝ հավատն ու ձգտումը դեպի զարգացում, առաջընթաց և նոր հորիզոններ։

Ձեր տարիքին հատուկ ավյունն ու երազանքները հենց այն կենսական ուժերն են, որոնցով շնչում ու ապրում է մեր համալսարանը։ Ձեր ամեն մի ձեռքբերում, նոր միտք, փորձարարություն կամ նվիրվածություն դասերին մեզ համար հպարտանալու առիթ է և վստահություն՝ վաղվա լուսավոր օրվա հանդեպ։

Թող ձեր կյանքի ճանապարհը լինի ստեղծարարությամբ լի, գիտելիքներով հարստացած ու համարձակ քայլերով առաջնորդված։ Եղեք ինքնավստահ, ճկուն մտածողությամբ ու լայնախոհ, բայց միաժամանակ՝ արմատներով կապված մեր ազգային արժեքներին և հոգևոր ժառանգությանը։

Ցանկանում եմ, որ ձեր նպատակները միշտ լինեն արժանապատիվ, և դուք ունենաք աշխատասիրություն, նվիրվածություն ու կամք՝ դրանք իրականացնելու համար։

16.05.25