Փորձի փոխանակման ճարտարապետական մարաթոն՝ համաշխարհային արվեստանոցների մասնակցությամբ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ փորձի փոխանակման մարաթոն, որին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող SOM Architect, OMA Architect և BIG Architect ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչները։
Մարաթոնի ընթացքում, որը տևեց երեք օր, արվեստանոցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց նորարարական նախագծերը, մասնագիտական փորձառությունն ու ճարտարապետական տեսլականը, ստեղծելով յուրահատուկ հարթակ՝ հայ ճարտարապետների և ուսանողների համար՝ ծանոթանալու համաշխարհային ճարտարապետական տենդենցներին ու ուղղություններին։
Այս միջոցառումը դարձավ գիտելիքի փոխանակման, մասնագիտական ոգեշնչման և համագործակցության խթանման յուրօրինակ հարթակ, որի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերելու արդի տեսական և գործնական գիտելիքներ, ծանոթանալու միջազգային առաջատար փորձին, ինչպես նաև նոր մասնագիտական կապեր՝ ոլորտի միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ:
ՃՇՀԱՀ-ը շարունակում է ամրապնդել իր կապերը համաշխարհային ճարտարապետական համայնքի հետ՝ բացելով նոր հնարավորություններ իր ուսանողների և մասնագետների համար։