Ապրիլի 16-ին մեկնարկեց «Կրթություն և կարիերա EXPO 2025»-ը՝ 24-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որն այս տարի ևս դարձել է կարևոր հարթակ կրթության և աշխատանքի ոլորտի շահագրգիռ կողմերի համախմբման համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը իր ակտիվ մասնակցությունն է ունենում ցուցահանդեսին՝ ներկայացնելով համալսարանի հնարավորություններն ու գիտակրթական ներուժը։
Ցուցահանդեսը միտված է դպրոցականներին, ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնել ժամանակակից կրթական համակարգին, բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ուղղություններին և նպաստել ապագա մասնագետների ու գործատուների միջև համագործակցության ամրապնդմանը։
ՃՇՀԱՀ-ը իր տաղավարում ներկայացնում է՝ համալսարանում առաջարկվող կրթական ծրագրերը և մասնագիտությունները, ուսանողների նախագծերն ու ստեղծագործական աշխատանքները, արդիական լաբորատոր սարքավորումները, որոնք ապահովում են մոդելների վիզուալիզացիան AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև տրամադրում է մանրամասն տեղեկատվություն ընդունելության գործընթացների վերաբերյալ։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 18-ը ներառյալ, և այցելուներն ունեն բացառիկ հնարավորություն ծանոթանալու ՃՇՀԱՀ-ի առաջարկներին, կապ հաստատելու մասնագետների և ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթանալու տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի նորարարական լուծումներին։