ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դռները միշտ բաց են արտերկրից ժամանած լավագույն մասնագետների, հատկապես, մեր հայրենակիցների առջև:
Երեկ հետաքրքիր և ճանաչողական օր էր Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար: Երկօրյա դասախոսությունների էր ժամանել հայազգի ճարտարապետ Սամիր Դաուդը, որը հեղինակել է Դուբայի բազմաթիվ հայտնի ժամանակակից շինություններ: Առաջին օրվա դասախոսության թեման «Ժամանակակից քաղաքների ձևավորում»-ն էր, որի ընթացքում Ս. Դաուդն ուսանողներին պատմեց մանկության հիշողությունների, ճարտարապետության վերաբերյալ իր ուրույն պատկերացումների մասին:
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ճարտարապետը հանդես կգա «Բնակելի շենքերի նախագծում՝ կայուն և ստեղծագործ միջավայրում» թեմայով: