Մայրաքաղաքում այսօր տոնական եռուզեռ է: Երևանի ծննդյան տոնին բոլորն են հրավիրված, բոլորն էլ ուզում են ժամանակին լինել Երևանի սրտում, մասնակիցը դառնալ մշակութային միջոցառումներին և նվիրել իրենց լայն ժպիտները:
2800 տարիների ընթացքում բազմիցս փոխեցիր դիմագծերդ ու գույներդ, բայց շարունակեցիր ապրել նույն վարդագույն հոգով, շարունակեցիր յուրաքանչյուր բնակչիդ նվիրել հիշողություններ և դառնալ բոլորի սիրո ու սրտի մայրաքաղաքը:
Շնորհավոր ծնունդդ Երևան: