(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

50 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԱՐՁՅԱԼ ԴՊՐՈՑՈՒՄ

ՃՇՀԱՀ ավագ դպրոց էին այցելել 50 տարի առաջ ավարտած շրջանավարտները՝ վերապրելու իրենց հիշողությունները:

Հանդիպումը սկսվեց տղաների կողմից աղջիկներին ծաղիկներ նվիրելով և ավարտական թիկնոցների խորհրդանշական փոխանցմամբ։ Սրտերում կրելով նույն ոգևորությունն ու կարոտը, նրանք աղմկում էին միջանցքներում, ինչպես դպրոցական տարիներին։ Զանգի ղողանջով նրանք մտան իրենց հին դասարանները, նստելով իրենց երբեմնի նստարաններին։ Տարիների ընթացքում շրջանավարտները պահպանել էին կապը և նշել 20, 30 ու 40-ամյակները, իսկ 50-ամյակը նշելու առիթը ոչ մի դեպքում չէին կարող բաց թողնել։ Ոմանք անգամ արտերկրից էին ժամանել՝ միանալու իրենց դասընկերներին:

50 տարի անց կրկին միասին հավաքված շրջանավարտները վերապրեցին դպրոցական տարիների ոգևորությունն ու ջերմությունը՝ նշելով կեսդարյա հոբելյանը:

04.10.24