(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Աշխարհում կրթությունն ու գիտությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով պետք է կարողանանք հաղթահարել մարտահրավերներն ու խնդիրները:

Սրտանց շնորհավորելով բոլոր ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր առաջինկուրսեցիներին, քանի որ այսօր նրանք առաջին անգամ ոտք են դնելու համալսարան որպես ուսանողներ:

Վստահեցնում եմ, որ մեր համալսարանում դուք ստանալու եք որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն: Լիահույս եմ,  որ համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են ակտիվորեն ներգրավվել ուսումնառության մեջ, խթանելով գիտելիքի փոխանցման և ստացման գործընթացը։ Այսօր սկսվում է այն ճանապարհը, որը յուրաքանչյուր ուսանողի կտանի դեպի մասնագիտական աճ և ստեղծագործական մտքի զարգացում:

Ցանկանում եմ շնորհավորել նաև կրթության ու գիտության բոլոր նվիրյալներին, մասնավորապես ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական ողջ կազմին՝ մաղթելով հաջող ու արգասաբեր ուսումնական տարի ու գիտահետազոտական արդյունավետ գործունեություն։

Գիտելիքի օրվա առթիվ ցանկանում եմ շնորհավորել նաև ՃՇՀԱՀ ավագ դպրոցի և միջին մասնագիտական քոլեջի աշակերտներին և ուսանողներին: Հենց դպրոցի շնորհիվ է, որ երեխան դառնում է տառաճանաչ, ձեռք է բերում գիտելիքներ, որոնք հետագայում զարգանում ու դառնում են մասնագիտական քոլեջում, այնուհետև բուհում: Պատահական չէ ասված, գիտելիքով լի մարդն ուղղակի անպարտելի է, ուստի անհրաժեշտ է լավ սովորել:

Բարի երթ և բարի գալուստ ՃՇՀԱՀ մեծ ընտանիք:

01.09.24