(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՕՇԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

Հարգելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ Բրիտանական խորհրդի աջակցությամբ հուլիսի 8-20-ը Օշականում տեղի կունենա Լոնդոնի ճարտարապետների միության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ կազմակերպած ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի առաջարկել նոր տեսլականներ Հայաստանի պատմական շենքերի և քաղաքային լանդշաֆտների հարմարվողական վերօգտագործման համար, քանի դրանք չեն կորել  նոր զարգացումներում: 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ, ինչը 70 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ:

Ծրագիրը վճարովի է և իրականացվելու է Օշականում, մասնակիցները գիշերելու են Բյուրականի աստղադիտարանի հյուրանոցում: Հասանելի է նաև կրթաթոշակ: Կրթաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել 300 բառից բաղկացած գրավոր հայտ, որը պատմում է ձեր մասին և ընդգծում Ձեր հետաքրքրությունը ծրագրի և համապատասխան ոլորտում ձեր փորձի նկատմամբ:

Ծրագրին կարող են մասնակցել ճարտարապետության, դիզայնի, մշակութաբանության, հնագիտության և արվեստաբանության ուսանողները, ասպիրանտները, դիզայնի մասնագետները և արհեստի կամ շինարարության փորձ ունեցողները:

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 19-ը: Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոն (աշխատասենյակ 2211, հեռ. 010 303 300, ներքին 3-73):

12.06.24