Սիրելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա առկա բակալավրիատի «Ճարտարապետություն» և «Դիզայն» մասնագիտությունների ընդունելության ներբուհական քննությունների ժամանակացույցը և այն փաստաթղթերի ցանկը, որով պետք է ներկայանան դիմորդները:
Քննությունների անցկացման ժամանակացույցն է.
Առաջին փուլով` ապրիլի 15-ից մայիսի 10-ը դիմած դիմորդների համար.
- հունիսի 26-ին — Գծագրություն՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հունիսի 29-ին — Գծագրություն՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հունիսի 29-ին — ԳՍԿԹ՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 2-ին – Գծանկար՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 5-ին – Գծանկար՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 6-ին – Կոմպոզիցիա՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
Երկրորդ փուլով` հունիսի 26-ից հուլիսի 1-ը դիմած դիմորդների համար.
- հուլիսի 2-ին– Գծանկար՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 4-ին — Գծագրություն՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 5-ին– Գծանկար՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 6-ին– Կոմպոզիցիա՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 7-ին — ԳՍԿԹ՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար,
- հուլիսի 7-ին — Գծագրություն՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար:
Քննությունների սկիզբը՝ ժամը 08:00-ին անհրաժեշտ է ներկայանալ հետևյալ փաստաթղթերով և պարագաներով․
- Անձնագրի և ծննդյան վկայականի բնօրինակներ,
- Նախապես ստացած քննաթերթիկ,
- Կապույտ գրիչ, նկարչական և գծագրական անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բացի թղթից:
Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։
Քննությունը անցկացվելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության բաժին 010-58-01-56 կամ 010 303-300 հեռախոսահամարով։