2024-2025 ուստարվա բուհերի ընդունելության համար, բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը կիրականացվի մինչև մայիս 10-ը:
Դիմորդը բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով ԳԹԿ-ի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտը:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:
Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը, իսկ ներբուհական քննություն հանձնող դիմորդների դեպքում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 15100-01964940200 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը, և տալիս ԳԹԿ անձնական համար։
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
Միասնական և ներբուհական քննությունների վճարից ազատվում են`
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:
Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
ՃՇՀԱՀ դիմորդերի համար գործում է dimord.nuaca.am կայքը, որտեղ դիմորդը կգտնի ընդունելության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը:
Համալսարանի մասնագիտություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարեք 010 303 300 հեռախոսահամարով: