ՃՇՀԱՀ սիրելի՛ դիմորդներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ թարմացվել է Դիզայնի ֆակուլտետի ընդունելության համար նախատեսված «Կոմպոզիցիա» առարկայի ուղեցույցը:
«Գծագրություն» առարկայի շտեմարանը, «Կոմպոզիցիա» առարկայի ուղեցույցի թարմացված տարբերակին, քննական երկրաչափական մարմինների ցանկին և կատարված աշխատանքի թվով երկու օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Դիմորդների ընդունելության բաժին ( Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ հեռ. 010 303 300 (9-33) կամ 010 58 01 56,):