(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊԵԿԻՆՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՏՊԱՎՈՐԻՉ ԷՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ

Հուլիսի 14-28-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի 4 ուսանող՝ 3 շինարար ու 1 ճարտարապետ, դեկանի տեղակալ, դասախոս Արմեն Շատվորյանի ղեկավարությամբ մեկնել էին Չինաստան՝ մասնակցելու Պեկինի Ճարտարապետական և շինարարական համալսարանի կազմակերպած BUCEA միջազգային ամառային դպրոցին, որին մասնակից էին նաև պատվիրակություններ Մեծ Բրիտանիայից և Բուլղարիայից:

Երկշաբաթյա հավաքի ընթացքում ուսանողների առօրյան հագեցած և բազմազբաղ էր  ամենօրյա տարբեր թեմաների դասընթացներով և դասախոսություններով, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներով: Մեր կողմից ևս Արմեն Շատվորյանը հանդես է եկել դասախոսություններով՝  «Ճարտարապետական մակետաշինություն», «բազմաչափ ճարտարապետություն» թեմաներով, ինչպես նաև ներկայացրել էր Հայաստանը, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները և մեր համալսարանի ծավալած գործունեությունը:

Մեր համալսարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պեկինի համալսարանի Ճարտարապետական և շինարարական ֆակուլտետների ադմինիստրատիվ և դասախոսական կազմի, ինչպես նաև համալսարանի ղեկավաևության հետ քննարկելով հետագա համագործակցության, փոխադարձ այցելությունների վերաբերյալ հեռանկարային հարցերը:

05.08.18