(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ընդգրկվել է ՀՀ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման համար հայտարարված մրցույթի շահառուների ցանկում: Ֆինանսավորման արդյունքում ՃՇՀԱՀ-ը ձեռք կբերի «Շարժական ճանապարհային չափիչ համալիր լաբորատորիա» (ТРАССА2) սարքը:

Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և դրանց ծախսածածկման հնարավորությունները, հնարավոր եկամուտները, և այլն:

Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ ՀՀ գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:

Ի տարբերություն գիտական սարքերի ձեռքբերմանն ուղղված մյուս մրցույթների` այս դեպքում գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպելու է ՀՀ գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը:

22.05.23