ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարությունը հայտարարել է, որ «Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության 2022-2023 թվականների ծրագրի» 5-րդ կետի համաձայն. Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և բնապահպանության նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև համագործակցության հուշագրի շրջանակում ռուսական կողմը Հայաստանի ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Բաց երիտասարդական ջրային մրցույթ»-ին: Ջրային մրցույթը ճանաչվել է ջրի ռացիոնալ օգտագործման գաղափարները քարոզելու լավագույն կրթական նախագիծ։ Ջրային մրցույթի հաղթողները մասնակցում են միջազգային երիտասարդական մրցույթների և բնապահպանական ֆորումների:
Մրցույթի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ կարողությունները և գիտահետազոտական աշխատանքները, աջակցել և խրախուսել դպրոցականների և ուսանողների գիտահետազոտական և նախագծային գործունեությունը ջրային ռեսուրսների պաշտպանության, վերականգնման և ռացիոնալ օգտագործման ոլորտում՝ ուղղված կայուն ջրօգտագործման հիմնախնդիրների լուծմանը։
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցի աշակերտներ, քոլեջի և համալսարանի ուսանողներ, հայտերն ընդունվում են մինչև մարտի 1-ը։
Մրցույթին դիմելու կարգի և ընթացակագի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումից:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):