(010) 303-300

ԱՇԽԱՏԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատել ցանկացող ուսանողների համար նոր հնարավորություններ են ընձեռում ՃՇՀԱՀ գործընկերները: Աշխատանքները մասնագիտական բնույթի են. հարկավոր է ծրագրային իմացություն, խելացիություն և ճարպկություն: Հաստիքները ամբողջ դրույքով են, հնարավոր է նաև ½ դրույք և կարող են դիմել բոլոր նրանք, որոնք ցանկանում են:

Թափուր աշխատատեղեր՝

  1. Նանե Արտ վարագույների սրահում՝ դիզայներ,
  2. «Պրոֆէներջի» ՍՊԸ-ում՝ ավագ ճարտարապետ,
  3. «Հալդի քոնսալթ» — ՍՊԸ-ում՝ ճարտարագետի օգնական,
  4. Սերգեյ Հովհաննիսյան ԱՁ-ում՝ հիդրոինժինիեր,
  5. Ինեկոբանկ ՓԲԸ-ում՝ գրավի գնահատման մասնագետ,
  6. Մոդուլեքս Գրուպ ՍՊԸ-ում՝ ճարտարապետ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։

17.02.23