Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (ԿԱԵ) տարածաշրջանային ղեկավարության կողմից հայտարարված «Աջակցություն ԿԱԵ-ի անդամ հաստատությունների թվային վերափոխմանը» խորագրով ծրագրի շրջանակներում «Կրթական գործընթացների բարելավում շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ/BIM) թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով» նախագիծն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից 21-ը նախատեսվում է Իսպանիայի Universidade Laboral համալսարանի դասախոս պարոն Խոսե Լուիս Վազքես Օտերոյի այցը համալսարան:
Վերապատրաստման նպատակն է ծանոթանալ ՇՏՄ/BIM ոլորտում արտասահմանյան բուհերում կիրառվող լավագույն փորձին և արտասահմանյան փորձագետի աջակցությամբ բարելավել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթական գործընթացները՝ արդի թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։
Կից ներկայացված է օրակարգը՝
Վերապատրաստման դասընթացների լեզուն անգլերեն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: