(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ճշհահ-ի և սէաբճդ-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Այսօր աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի տնօրեն Ժակ Պորտը՝ տիկնոջ՝ Անիտա Ֆորտենի հետ:

ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը ողջունեց հյուրերին և կարևորեց ֆրանսիացի գործընկերոջ այցը՝ երկու համալսարանների միջև կապերի ամրապնդման և խոստումնալից հեռանկարների տեսանկյունից: Երկու կողմերը, բանավոր կերպով քննարկելով երևանյան այցի օրակարգը, անելիքներն ու համագործակցության եզրերը, ստորագրեցին ասվածը հաստատող պայմանագիր:

Մարտի 31-ին ՃՇՀԱՀ-ի ևՍԷԱԲՃԴ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ կրթական երկու հաստատությունները կամրապնդեն համագործակցությունը ճարտարապետության, քաղաքաշինության, դիզայնի, ինտերիերի ու ճարտարապետության ժառանգության, դասախոսների և ուսանողների փոխանակման բնագավառներում: Պայմանագրի կետերի թելադրմամբ՝ նախատեսվում է կրկնակի դիպլոմի հանձնում և համատեղ ատենախությունների պաշտպանություն, ինչպես նաև  Բոլոնիայի գործընթացին ներգրավվելու հետ կապված բարեփոխումների իրականացում:

Երկու ռեկտորների հանդիպումը կարևորվեց ոչ միայն ստորգրմամբ, այլ նաև հայ և ֆրանսիացի ուսանողների նախագծային աշխատանքների ցուցադրմամբ: Հիշեցնենք, որ մարտի 24-ին Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցից մեր համալսարան ժամանած 12 ուսանողներին հանձնարարված էր մշակել Երևանի Հ. Պարոնյան փողոցի վրա տեղակայված Թատերական գործիչների համար նախատեսված բնակելի շենքի արդիականացմանն ու վերակառուցման նախագիծը:

Վաղը ֆրանսիացի հյուրերը կայցելեն Գառնի, Գեղարդ և կունենան հանդիպում-քննարկումներ ՙՔաղաքը՝ սրտում՚ թեմայի շուրջ, իսկ ապրիլի 3-ին Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակությունն արդեն կմեկնի Երևանից:

31.03.16