ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հրատարակվել է Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների (ISSN 2738-2656) էլեկտրոնային միջազգային ամսագրի հերթական համարը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Այս համարում հրատարակավել է 14 հոդված, իսկ հեղինակների աշխարհագրությունը բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ինդոնեզիան և Վիետնամը:
2006 թվականին ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրված և հրատարակված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տեղեկագիրը (ISSN 1829-4197) 2021 թվականին վերանվանվել է որպես «Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր» (ISSN 2738-2656), որը տպագրվում է միայն անգլերեն լեզվով և ինդեքսավորված է հայտնի միջազգային գիտատեղեկատվական այնպիսի հարթակներում, ինչպիսիք են՝ Crossref, WorldCat, Unpaywall, IndexCopernicus, Semantic Scholar, CyberLeninka, eLibrary, GoogleScholar , DOAJ, Publons, Base, InternetArchive: