Այսօր տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի արտահերթ նիստը, որին հատուկ հրավիրած էր Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը և ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Նիստի ժամանակ տեղի ունեցավ տարատեսակ հարցերի քննարկումներ, որոնց արդյունքում ստեղծվեցին մի շարք ծրագրեր, որոնք հետագայում կդառնան իրականություն։ Հանդիպման վերջում Կարեն Ավագյանը ուսանողներին հանձնեց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի կողմից առաջին կուրսեցիների վարձերի փոխհատուցման հավաստագրերը։ Շնորհակալություն ենք հայտնում Պարոն Ավագյանին ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար։