(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՆՎՃԱՐ ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ      

Տրվեց «Անվճար երթևեկություն՝ ՃՇՀԱՀ ուսանողներին» ծրագրի շարունակական մեկնարկը ՃՇՀԱՀ-ի, Արարարատբանկ ԲԲԸ-ի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ հուշագրի միջոցով, համալսարանի սոցիալապես անապահով և հասարակական ակտիվ ուսանողները մետրոպոլիտենից օգտվում են անվճար: Այսօր, արդեն իսկ գործող ծրագրում ներգրավվեց մոտ 20 ուսանող։

Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը ուսանողներին հանձնեց մետրոպոլիտենի քարտերը, շնորհավորեց նրանց և մաղթեց բարի երթ։ Հիշեցնենք, որ Ուսանողական խորհրդի այս ծրագիրը 2015 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» մրցանակաբաշխությանը «Լավագույն ինքնատիպ նախագիծ» անվանակարգում ճանաչվել է հաղթող։

20.03.18