(010) 303-300

Մեր մասին

11997971_898826816820835_1784938436_n (1)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գույն և ներդաշնակություն է հաղորդում Ուսանողական խորհուրդը, որը բաղկացած է խորհրդի ջանք ու եռանդ չխնայող ուսանողներից:

Ուսանողական խորհրդի նախագահությունը կազմված է նախագահից, փոխնախագահներից, քարտուղարից, օգնականից, 4 հանձնաժողովների ղեկավարներից (մշակութային, սպորտի և ազատ ժամանցի, լրատվական, հակակոռուպցիոն) և 5 ֆակուլտետների նախագահներից:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը համալսարանի ղեկավարությանը մշտապես տեղյակ է պահում ուսանողության հետ տարվող աշխատանքների կազմակերպման, ուսանողների առաջարկների, պահանջների և ծրագրերի մասին:

Համալսարանի Գիտական խորհրդի և Կառավարման խորհրդի կազմի 25%-ը ուսանողներ են: Այդ իսկ պատճառով մեծ է ուսանողների մասնակցությունը և տեղեկացվածությունը ԲՈւՀ-ում ընթացող փոփոխություններին և որոշումներին:

Ուսանողական խրհրդի հիմնական նպատակն ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, որն իրականացվում է համալսարանի ղեկավար մարմիններում խորհրդի ներկայացուցիչ-պատվիրակների միջոցով:

Ուսանողական խորհուրդն իր գործառույթներից է համարում նաև սոցիալապես անապահով ուսանողներին օգնելու, ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու, ժամանցի, հանգստի, ներհամալսարանական կյանքի կազմակերպումը: