(010) 303-300

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԻՆ

Որակի ապահովման բաժինն իր գործունեությունն իրականացնում է համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի կանոնակարգի և գործող իրավական այլ ակտերի շրջանակում՝ ապահովելով կրթական ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին և կիրառելով մշտական բարելավման սկզբունքը։

Բաժնի նպատակն է ձևավորել և զարգացնել համալսարանի որակի ներքին ապահովման համակարգը, որը կնպաստի կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, ուսումնական գործընթացի թափանցիկությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթական միջավայրի ստեղծմանը։

Բաժնի հիմնական խնդիրներն են՝

  • Համալսարանի որակի ներքին ապահովման ռազմավարության մշակումը և դրա իրականացման մեխանիզմների հետևողական ներդրումը բոլոր ստորաբաժանումներում։
  • Կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման գործընթացների կազմակերպումը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին։
  • Դասավանդման որակի և ուսումնառության արդյունավետության գնահատման նպատակով հարցումների կազմակերպումը, արդյունքների վերլուծությունը և բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը։
  • Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների նախապատրաստումը, ինքնավերլուծության իրականացումը և համապատասխան փաստաթղթային փաթեթների կազմումը։
  • Համալսարանի տարբեր օղակներում որակի մշակույթի տարածումը և անձնակազմի համար որակի ապահովման վերաբերյալ խորհրդատվության ու վերապատրաստումների կազմակերպումը։
  • Արտաքին գնահատման և աուդիտի գործընթացների համակարգումը՝ ապահովելով հետադարձ կապը պետական լիազոր մարմինների և միջազգային գործընկերների հետ։

Վարչության աշխատակազմը.

Վանյան Իրինա Ղևոնդի, տնտեսագիտթ, դոցենտ

Որակի ապահովման բաժնի ղեկավար

Հեռ.՝  010 303 300 (960)

Էլ. հասցե՝ ivanyan@nuaca.am   

Մանասյան Աննա Դավիթի

Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

 Հեռ.՝  010 303 300 (958)

 Էլ. հասցե՝ annamanasyan@nuaca.am

Բեննեյան Սուսան Գարեգինի

Որակի ապահովման բաժնի մասնագետ

 Հեռ.՝  010 303 300 (958)

 Էլ. հասցե՝ susanbenneyan@nuaca.am