ՃՇՀԱՀ-Ի «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻՎՈՐՄԱՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԸ.
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համսլարանի շրջանավարտների համակողմանի համագործակցության և գործունեությունների կոորդինացման միջոցով՝ նպաստել Համալսարանի զարգացմանն ու միջազգայնացմանը, նրա առաքելության իրականացմանը՝ Հայաստանի տնտեսության և հասարակության կրթական և տեխնոլոգիական կարիքների բավարարման ասպարեզում,
Համալսարանի Հայաստանյան և օտարերկրյա շրջանավարտների փոխադարձ կապերի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծում, նրանց մասնագիտական գործունեության տվյալների բազայի ձևավորում,
Աջակցություն Համալսարանի որակյալ դիմորդների հավաքագրմանը և մասնագիտական կողմնորոշմանը, Համալսարանի կրթական ծրագրի և ուսումնական մասնագիտությունների արտաքին գովազդի և նրա իմիջի ստեղծմանը,
Տեղական և արտասահմանյան հիմնադրամների հիմքում և ֆինանսական ռեսուրսների ձևավորում համալսարանի նյութատեխնիկական բազայի և ինֆորմացիոն ինֆրակառուցվածքի զարգացմանը օժանդակելու և շնորհաշատ ուսանողների նյութական օգնություն հատկացնելու համար,
Աջակցություն ճարտարապետության և շինարարության, տեխնիկական գիտության, տեխնոլոգիական նորաստեղծության և արդյունաբերական բիզնեսի զարգացմանը Հայաստանում, տեխնիկական մասնագիտության վարկանիշի բարձրացմանը` պարբերականների հրատարակման, ցուցահանդեսների, աշխատաժողովների, սեմինարների, ինֆորմացիոն-խորհրդատվական, պատենտային-լիցենզիոն և այլ ծառայությունների կազմակերպման միջոցով,