(010) 303-300

Գործառույթներ

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի առաջնային նպատակներից մեկն է հանդիսանում ուսանողների և շրջանավարտների հետ շարունակական կապ պահպանելը։ Այդ իսկ նպատակով կարիերայի կենտրոնը ստեղծել է էլեկտրոնային բազա, որի միջոցով շարունակական և անընդհատ կապի մեջ է շրջանավարտների և ուսանողների հետ:

 Կենտրոնի գործունեության հիմնական գործառույթներն են`

  • Մշակել, ձևավորել և շարունակաբար թարմացնել ուսանողների և շրջանավարտների էլեկտրոնային բազան;
  • Կապեր հաստատել տարբեր գործատուների հետ և ներկայացնել վերջինիս պահանջարկների առանձնահատկությունները բուհում:
  • Պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայանագրերի և հուշագրերի կնքում, դրանց իրականացման ապահովում:
  • Գործատուների առաջարկի հիման վրա բանակցել և ֆակուլտետներին ներկայացնել փոփոխությունների առաջարկված փաթեթը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ նախապատրաստել կադրերի պատրաստման փաթեթը:
  • ԲՈՒՀ-ի և գործատուի փոխհամաձայնությամբ կազմակերպել ՃՇՀԱՀ ուսանողների ճանաչողական այցելություններ արտադրական տարածքներ:
  • Գործատուների մասնակցությամբ տեղեկատվական տարբեր միջոցառումների կազմակերպում:
  • Գործատուների զբաղվածության և այլ ծրագրերի մասին տեղեկատվության տարածումը՝ շրջանավարտների և ուսանողների շրջանում:
  • Զբաղվածության ծառայությունների ու գործակալությունների հետ հաստատել կապեր և ապահովել զբաղվածությանն առնչվող տեղեկատվության փոխանցումն ու տարածումը:
  • Աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների պարբերաբար ուսումնասիրություն:
  • Պրակտիկայի, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի և միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը:
  • «Լրատվության և տպագրության» կենտրոնի հետ համատեղ տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային այլ միջոցների ձևավորում և կառավարում:
  •  Աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի պարբերաբար ուսումնասիրություն:
  • Տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկությունների էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպում:
  • Սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպում, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն:

 

 


Կենտրոնի առաքելությունն է 
կրթական շուկայում համալսարանի դիրքավորման ապահովումը, որպես մրցունակ նեղ մասնագետներ պատրաստող բուհ:

Ուսանողի կարիերայի հիմքը դրվում է բուհում