(010) 303-300

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Համալսարանի Շարունակական և լրացուցիչ կրթության բաժինը գործունեությունն իրականացնում է կրթության և քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, համալսարանի կանոնադրության և գործող կարգավորումների շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել ներքին և արտաքին շահառուների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը և կրթության հասանելիության ընդլայնմանը:

Բաժնի նպատակն է կազմակերպել և իրականացնել շարունակական մասնագիտական զարգացման, վերապատրաստման և վերաորակավորման կրթական ծրագրեր՝ ապահովելով դրանց որակը և արդիականությունը, ինչպես նաև նպաստել համալսարանի կրթական ծառայությունների զարգացմանը:

Բաժնի հիմնական խնդիրներն են՝

  • Շարունակական մասնագիտական կրթության համակարգի զարգացում:
  • Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների մշակման և իրականացման գործընթացների ապահովում:
  • Քաղաքաշինության ոլորտի մասնագետների վերաորակավորման կրթական ծրագրերի մշակման կազմակերպում և իրականացում:
  • Համալսարանի աշխատողների, ուսանողների, շրջանավարտների և այլ մասնագետների համար վերապատրաստման կրթական ծրագրերի իրականացում:
  • Կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցում ոլորտային և իրավական պահանջներին:
  • Դասախոսների և փորձագետների ներգրավում շարունակական կրթության ծրագրերում:
  • Դասընթացներին մասնակցության գործընթացի կազմակերպում, գրանցումների և փաստաթղթավորման ապահովում:
  • Համագործակցություն պետական մարմինների, հիմնադրամների և մասնագիտական կազմակերպությունների հետ:
  • Շարունակական կրթության ոլորտում նոր կրթական ձևաչափերի և մեթոդների ներդրում:
  • Շարունակական կրթության շրջանակում իրականացվող կրթական ծրագրերի արդյունավետության գնահատում և որակի մշտադիտարկում:
  • Համագործակցություն Autodesk ընկերության հետ ակադեմիական գործընկերության շրջանակում:

Հարությունյան Լուսինե Մկրտչի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի ղեկավար

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` lusine.harutyunyan@nuaca.am

Ղասաբյան Զարուհի Գեորգիի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` zghasabyan@nuaca.am

Այվազյան Տաթև Հարությունի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` tatevayvazyan@nuaca.am

Անտոնյան Շահանե Վալտերի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` shahane.antonyan@nuaca.am