Մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար համալսարան կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության առնվազն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ): Նույն կրթական ծրագրով բակալավրիատն ավարտած շրջանավարտները ընդունվում են մագիստրատուրա առանց ընդունելության քննության:
Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան՝ դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:
Մագիստրատուրա կարող են ընդունվել.
Ուսումնառության ժամկետը երկու տարի է:
2025-2026 ուսումնական տարում համալսարան ընդունված օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերը.
|
Մանսգիտություն |
Ուսման վարձաչափ (ՀՀ դրամ) ռուսերենով ուսուցանվող խմբերում |
Ուսման վարձաչափ (ՀՀ դրամ) անգլերենով ուսուցանվող խմբերում |
|
Ճարտարապետություն |
1 170 000 |
1 230 000 |
|
Դիզայն |
1 080 000 |
1 200 000 |
|
Շինարարական ճարտարագիտություն |
1 080 000 |
1 200 000 |
|
Նախագծերի կառավարում |
_ |
1 200 000 |
Համալսարանի բոլոր ֆակուլտետների հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանված է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափերին հավասար: