(010) 303-300

Ընթացիկ

IACOBUS+ ծրագրի նպատակն է ուսանողների մեջ կրթել պատմաճարտարապետական ժառանգության հետ աշխատելու ունակությունները, ներկայացնել ճարտարապետական նախագծեր՝ ուղղորդված նոր կյանք և աշխուժություն տալու պատմական արժեք ունեցող, ներկայումս պասիվ վիճակում գտնվող ժառանգությանը (եկեղեցական համալիրներ, հուշարձաններ, լքված գործարաններ և այլն): Հատկանշական է, որ ծրագրի անվանումը Սուրբ Հակոբի անցած ուխտագնացության ճանապարհ դարձած ուղու հետ է կապված։ Ծրագիրն աննախադեպ է Եվրոպայում, քանի որ դրանում ընդգրկված են հինգ համալսարան՝ Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցը, Իսպանիայի Կորունիայի համալսարանը, Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 2021թ.-ից՝ նաև Բելգիայի Լիեժի համալսարանը: Համատեղ աշխատանքի նախաձեռնությունը սկսվել է դեռևս 1994 թվականից։ ՃՇՀԱՀ-ը ծրագրին միացել է 2018 թվականից, և հենց հաջորդ՝ տարին ֆրանսիացի գործընկերները IACOBUS+ ծրագրի 25-ամյա հոբելյանական տարին հայտարարեցին հայ-ֆրանսիական տարի։ Դա համալսարանին հնարավորություն տվեց եվրոպացի ճարտարապետներին և ուսանողներին ներկայացնելու հայկական մշակույթը Եվրոպայում, որի լավագույն դրսևորումն է Մխիթարյան Միաբանության ավելի քան 300-ամյա գործունեությունը։

Աշխատանքների շնորհիվ՝ բոլոր պրոֆեսորներն ու նրանց ուսանողները բացահայտել են հայկական մշակույթի անսպառ գանձարանը և դարձել մեր մշակույթի դեսպաններն իրենց երկրներում։

Այդ ծրագրով գործընկեր բուհերի ուսանողների, դասախոսների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ են կազմակերպվել Կլերմոն Ֆերանում, Կորունիայում և Ռեգենսբուրգում: Դիպլոմային նախագծերի պաշտպանությունը կայացել է Կորունիայում, Ռեգենսբուրգում, Կլերմոն Ֆերանում, որին մասնակցել են նաև ՃՇՀԱՀ-ի ուսանողներ և դասախոսներ:

Վերջին 3 տարիներին մասնակցել է 17 ուսանող:

Այս տարվա նախագիծը 5 բուհը պաշտպանելու է Բելգիայի Լիեժի համալսարանում՝ հունիսի սկզբին: