ՃՇՀԱՀ-ի օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը իրականացվում է 2011թ.-ի ապրիլի 28-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ծանուցման հիման վրա՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ընդունված և հաստատված N 700-Ն որոշման, որն է՝ ‹‹Օտարերկրյա ուսանողների ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության ընթացակարգ››: Համալսարան կարող են ընդունվել բոլոր անձինք, որոնք ունեն լրիվ միջնակարգ կրթություն և ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը:
Բակալավրիատում ընդունելությունը կազմակերպվում է.
Յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունվելու համար օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների համար կատարվում է գիտելիքների ստուգում համապատասխան առարկաներից.
|
Ֆակուլտետ |
Գիտելիքների ստուգում |
|
Ճարտարապետության ֆակուլտետ |
|
|
Դիզայնի ֆակուլտետ |
|
|
Շինարարության ֆակուլտետ |
|
|
Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ |
|
|
Գեոմատիկա |
|
|
Սերվիս |
|
|
Տրանսպորտային համակարգեր |
|
|
Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ |
|
|
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Տեղեկատվական համակարգեր |
|
|
Տնտեսագիտություն, Կառավարում |
|
Միջնակարգ կրթության վերաբերյալ ատեստատում «Հայոց լեզու» գնահատականի առկայության դեպքում այն ընդունվում է որպես գիտելիքների ստուգման հիմք:
Ուսումնառության ժամկետը չորս տարի է:
2025-2026 ուսումնական տարում համալսարան ընդունված օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերը.
|
Մասնագիտություն |
Ուսման վարձաչափ (ՀՀ դրամ) ռուսերենով ուսուցանվող խմբերում |
Ուսման վարձաչափ (ՀՀ դրամ) անգլերենով ուսուցանվող խմբերում |
|
Ճարտարապետություն |
1 080 000 |
1 200 000 |
|
Դիզայն |
960 000 |
1 080 000 |
|
Շինարարական ճարտարագիտություն |
960 000 |
1 080 000 |
Համալսարանի բոլոր ֆակուլտետների հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանված է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափերին հավասար: