(010) 303-300

Ասպիրանտուրա

Հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ):

Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

Օտարերկրացիները համալսարանում կարող են սովորել`

  1. պայմանագրային հիմունքներով (վճարովի),
  2. միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերով կամ համաձայնագրերով` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) օտրերկրացիներին տրամադրվող տեղերի շրջանակներում,
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայերի ընդունելության համար տրամադրված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի սահմաններում:

Առկա ուսուցմամբ ուսումնառության տևողությունը 3 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 4 տարի:

2025-2026 ուսումնական տարում համալսարան ընդունված օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերը.

  • Սփյուռքահայերի համար – 800 000 դրամ
  • Այլազգիների համար – 990 000 դրամ