(010) 303-300

Ընդունելության և կարիերայի բաժին

Ընդունելության և նախապատրաստական դասընթացների կազմակերպման բաժնի գործունեությունը կանոնակարգվում է բնագավառի օրենքների, համալսարանի կանոնադրության, ներքին ակտերի և իր կանոնակարգի պահանջներին համապատասխան:

Բաժնի գործունեության հիմնական նպատակը` դիմորդների մասնագիտական կողմնորոշման ապահովումն է, ընդունելության գործընթացների արդյունավետ և համակարգված կազմակերպումը, ինչպես նաև բարձր որակի նախապատրաստական լրացուցիչ դասընթացների իրականացումը:

Բաժնի հիմնական գործառույթներն են՝

  • Առկա և հեռակա բակալավրի ու մագիստրատուրայի ընդունելության գործընթացների պլանավորում,  իրականացում և համակարգում:
  • Առկա և հեռակա բակալավրի ընդունելության ներբուհական քննությունների կազմակերպում, մրցույթների իրականացում և ամփոփում:
  • Քոլեջից բուհ անցման գործընթացի իրականացում` դիմում-հայտերի հավաքագրում, մրցույթի իրականացում և ամփոփում:
  • Համալսարանի բակալավրի ներբուհական քննությունների համար կազմակերպված նախապատրաստական լրացուցիչ դասընթացների պլանավորում, կազմակերպում և վերահսկում:
  • Նախապատրաստական լրացուցիչ դասընթացների ուսումնառողների ստացած գիտելիքների առաջընթացը գնահատելու նպատակով առաջին փուլի ավարտին միջանկյալ գիտելիքների ստուգման կազմակերպում և իրականացում:
  • Տարատեսակ հարցումների նպատակով հարցաթերթիկների մշակում, հարցման ապահովում, տվյալների խմբավորում, վերլուծություն և եզրակացության տրամադրում:
  • Համալսարանի ապագա դիմորդներին և ուսանողներին խորհրդատվության տրամադրում` ընդունելության պայմանների և ընթացակարգերի վերաբերյալ:
  • Դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, դիմորդների թվի աճի խթանմանը և համալսարանի ճանաչելիության բարձրացմանը միտված աշխատանքների պլանավորում և իրականացում:
  • Մագիստրատուրայի, բակալավրի, քոլեջից բուհ անցման և նախապատրաստական լրացուցիչ դասընթացների ընդունելության վերաբերյալ հայտարարությունների պատրաստում և հրապարակում:
  • Տվյալ տարվա կատարված աշխատանքների եզրակացությունների հիման վրա, միաժամանակ հաշվի առնելով նոր  ի հայտ եկած աշխատանքային պահանջները, առաջնահերթությունները և բուհի ռազմավարական պլանը կազմվում և մշակվում է հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը:

Բաժնի աշխատակազմը.

 

Սարգսյան Հայկ Արարատի

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ընդունելության և նախապատրաստական դասընթացների կազմակերպման բաժնի ղեկավար

Հեռ.՝ 010 303 300 (934)

Էլ. հասցե՝ sargsyanhayk@nuaca.am

 

Հարությունյան Անուշ Առնոյի

Ընդունելության և նախապատրաստական դասընթացների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.՝ 010 303 300 (933)

էլ. հասցե` anushharutunyan@nuaca.am

 

Առաքելյան Ինեսա Մխթարի

Ընդունելության և նախապատրաստական դասընթացների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.՝ 010 303 300 (933)

էլ. հասցե` araqelyaninesa@nuaca.am