(010) 303-300

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Համալսարանի Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, Համալսարանի կանոնադրությանը, ներքին իրավական ակտերին և կենտրոնի կանոնակարգին համապատասխան` ապահովելով համալսարանում կրթության որակի, զարգացման, նորարարության և ինստիտուցիոնալ առաջընթացի աջակցմանն ու համակարգմանը։

Կենտրոնի ռազմավարական նպատակն է ձևավորել և զարգացնել այնպիսի կրթական և ինստիտուցիոնալ միջավայր, որը հիմնված է որակի, տվյալահեն կառավարման, նորարարության և արտաքին համագործակցության վրա և նպաստում է համալսարանի կայուն զարգացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը։

Կենտրոնի հիմնական խնդիրներ են՝

  • Համալսարանի որակի ներքին ապահովման համակարգի զարգացումը և կատարելագործումը:
  • Կրթական ծրագրերի որակի, արդյունավետության և արդիականության ապահովումը, այդ թվում՝ նոր և վերանայված կրթական ծրագրերի մշակման գործընթացներին մասնակցությունը և դրանց որակի, համապատասխանության ու արդյունավետության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ներկայացումը:
  • Շարունակական և լրացուցիչ կրթության կազմակերպումը և զարգացումը:
  • Զարգացման ռազմավարության մշակմանը և ինստիտուցիոնալ պլանավորմանը աջակցումը:
  • Նորարարական, ստարտափ և ձեռներեցական նախաձեռնությունների խթանումը:
  • Կրթության և գիտության զարգացմանն առնչվող դրամաշնորհային ծրագրերի և արտաքին ֆինանսավորման ներգրավման աջակցումը:
  • Համալսարանի միջազգային տեսանելիության և դիրքավորման բարձրացումը:

Կենտրոնն ունի հետևյալ ստորաբաժանումները՝

  • Որակի ապահովման բաժին,
  • Շարունակական և լրացուցիչ կրթության բաժին,
  • Ռազմավարական պլանավորման և զարգացման բաժին։

 

Կենտրոնի աշխատակազմը.

Հովհաննիսյան Վարազդատ Փայլակի, տ.գ.թ., դոցենտ

Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար

Հեռ.՝  010 303 300 (959)

Էլ. հասցե՝ vhovhannisyan@nuaca.am

Վանյան Իրինա Ղևոնդի, տնտգ.թ, դոցենտ

Որակի ապահովման բաժնի ղեկավար

Հեռ.՝  010 303 300 (960)

Էլ. հասցե՝ ivanyan@nuaca.am   

Մանասյան Աննա Դավիթի

Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.՝  010 303 300 (958)

Էլ. հասցե՝ annamanasyan@nuaca.am

Բեննեյան Սուսան Գարեգինի

Որակի ապահովման բաժնի մասնագետ

Հեռ.՝  010 303 300 (958)

Էլ. հասցե՝ susanbenneyan@nuaca.am

Հարությունյան Լուսինե Մկրտչի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի ղեկավար

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` lusine.harutyunyan@nuaca.am

Ղասաբյան Զարուհի Գեորգիի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` zghasabyan@nuaca.am

Այվազյան Տաթև Հարությունի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` tatevayvazyan@nuaca.am

Անտոնյան Շահանե Վալտերի

Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.` 010 303 300 (961)

Էլ. հասցե` shahane.antonyan@nuaca.am