2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԳԾԱՆԿԱՐ» -Ի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ
073101.00.6 - «Ճարտարապետություն»
ԳԾԱՆԿԱՐ (Ճ
Մասնագիտական ծրագիր.
«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի ստուգելու և գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան՝ հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները`
073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտության դիմորդները գծանկարում են գիպսե դիմաքանդակ (Գատամելատ, Սոկրատես, Հոմերոս)` համաձայն Ձև 1-ի:
Գիպսե դիմաքանդակի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:
Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ:
Առաջադրանքի կատարման համար տրվում է`
073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտության քննության համար՝ 8 ժամ, (240 րոպե + 60 րոպե ընդմիջում + 240 րոպե):
Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափսի գծագրական թղթի (վատման) վրա տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:
Քննական առաջադրանքի կատարման պահանջները. (Ձև 1)
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում է բոլորի կողմից նշանակված գնահատականը 20 միավորի սահմանում: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով:
Ճարտրապետություն» մասնագիտության համար
վիճակահանությամբ ընտրվող «Գծանկար» քննական առարկայի
դիմաքանդակները
ԳԾԱՆԿԱՐ (Ճ
1. Գիպսե դիմաքանդակներ «Ճարտարապետություն» մաստագիտության դիմորդների համար
2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԳԾԱՆԿԱՐ» -Ի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ
021201.00.6 - «Դիզայն»
ԳԾԱՆԿԱՐ (Դ
Մասնագիտական ծրագիր.
«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի ստուգելու և գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան՝ հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները`
021201.00.6 «Դիզայն» մասնագիտության դիմորդները գծանկարում են դեկորատիվ գիպսե հարթաքանդակով (խաղողի տերևներով, բուսական տարրերով, խնձորով) և կավե կճուճով պարզ նատյուրմորտ՝ համաձայն Ձև 2-ի:
Գիպսե հարթաքանդակի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:
Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ:
Առաջադրանքի կատարման համար տրվում է`
021201.00.6 «Դիզայն» մասնագիտության քննության համար՝ 6 ժամ, (180 րոպե + 60 րոպե ընդմիջում + 180 րոպե):
Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափսի գծագրական թղթի (վատման) վրա տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:
Քննական առաջադրանքի կատարման պահանջները. (Ձև 1 և 2)
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում է բոլորի կողմից նշանակված գնահատականը 20 միավորի սահմանում: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով:
«Դիզայն» մասնագիտության համար
վիճակահանությամբ ընտրվող «Գծանկար» քննական առարկայի
դեկորատիվ հարթաքանդակները
ԳԾԱՆԿԱՐ (Դ
1. Քննական նատյուրմորտի օրինակներ տարբեր հարթաքանդակներով՝ կճուճով և կտորով նատյուրմորտ «Դիզայն» մասնագիտության դիմորդների համար
![]() |
![]() |
![]() |
ա) Խաղողի տերևների հարթաքանդակով և կճուճով | բ) Բուսական տարրի հարթաքանդակով և կճուճով | գ) Խնձորի հարթաքանդակով և կճուճով |
2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԳԾԱԳՐՈւԹՅԱՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
073101.00.6 - «Ճարտարապետություն»
ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ
Մասնագիտական ծրագիր. (օրինակները` հավելված 1-ում և 2-ում)
«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և դրա պատկերման կարողունակությունը, ինչպես նաև գնահատելու դիմորդի գիտելիքները և ունակությունները պրոյեկցիոն գծագրությունից, եռաչափ օբյեկտները հարթության վրա պրոյեկցիաների մեթոդով ճշգրիտ արտապատկերելու, պրոյեկցիոն պատկերների օգնությամբ բնօրինակ օբյեկտը տարածության մեջ ճշգրիտ պատկերացնելու և վերարտադրելու կարողությունը․ ի թիվս վերոհիշյալների՝ նաև ստուգելու և գնահատելու երկրաչափական կառուցումներ անելու ունակությունները:
Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:
Քննական առաջադրանքի կատարման պահանջները.
Քննական տոմսերը ներառում են առաջադրանքներ պրոյեկցիոն գծագրությունից և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.
Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝ (Հավելված 1, 2)
Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.
Երկրորդ առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում են:
2025-2026թ. ՃՇՀԱՀ-ի բակալավրի ընդունելության ներբուհական ճարտարապետություն մասնագիտության գծագրություն քննական առարկայի խնդիրների ժողովածու
«Կոմպոզիցիա» առարկայի ուղեցույցի թարմացված տարբերակ, քննական երկրաչափական մարմինների ցանկ:
2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԿՈՄՊՈԶԻՑԻԱ»-Ի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
021201.00.6 - «Դիզայն»
ԿՈՄՊՈԶԻՑԻԱ
Մասնագիտական ծրագիր.
Ներկայացված կոմպոզիցիայի դիտարկմամբ ստուգվում և գնահատվում են դիմորդի ստեղծագործական կարողությունները և կատարողական հմտությունները՝ քննական պահանջների պահպանմամբ: Թույլատրելի է գծագրական գործիքների կիրառումը: Երկրաչափական մարմինների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ (համաձայն Ձև 1-ի)։ Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ:
Աշխատանքի կատարման համար տրվում է 4 ժամ (240 րոպե)՝ առանց ընդմիջման:
Աշխատանքի գնահատման համար կարևորվում է ներկայացված պահանջների ապահովումը:
Աշխատանքը կատարվում է A3 ձևաչափի գծագրական թղթի (վատման) վրա գրաֆիտե սև մատիտով:
Քննական առաջադրանքի կատարման պահանջները.
Ընտրված երկրաչափական մարմինների համակցմամբ ստեղծել ծավալային եռաչափ կոմպոզիցիա՝ կատարելով այն երկու կետով կառուցվող հեռանկարի սկզբունքով և լուսաստվերային մշակմամբ:
Առաջադրանքի կատարման համար վիճակահանության սկզբունքով թվով 10 (տասը) երկրաչափական մարմիններից /խորանարդ, գլան, գունդ, կոն, քառանկյուն բուրգ, վեցանկյուն պրիզմա, ուղղանկյուն պրիզմա, սալիկ՝ քառանկյուն, սալիկ՝ վեցանկյուն, տափօղակ/,ընտրվում են 5 (հինգ) երկրաչափական մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը 2 և ավելի անգամ պարտադիր պետք է կիրառել քննական առաջադրանքում․ միաժամանակ արգելվում է այլ մարմինների պատկերումը:
Քննական պահանջներ.
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Եթե կատարված քննական առաջադրանքում պատկերված չեն, կամ պատկերված է վիճակահանությամբ հատկացված մարմինները մեկական, կամ այլ մարմիններ, ապա քննական աշխատանքը, անկախ կատարման ձևից և որակից, չի քննվում և չի գնահատվում:
№ |
Հիմնական չափանիշներ |
№ |
Պարամետրեր |
Միավորներ |
|
1. |
Կոմպոզիցիոն լուծում |
1 |
A3 ձևաչափում կոմպոզիցիայի գրագետ տեղադրում |
5 |
20 |
2 |
Կոմպոզիցիոն մտահղացման ինքնատիպ և կերպարային լուծում |
||||
3 |
Երկրաչափական մարմինների համակցման սկզբունքի /մեկ մարմինը մյուսով հատելու/ կիրառում |
||||
4 |
Երկրաչափական մարմինների մասնատման սկզբունքի կիրառում |
||||
5 |
Երկրաչափական մարմինների հանման սկզբունքի կիրառում |
||||
2. |
Կառուցում |
1 |
Համակցվող /մեկ մարմինը մյուսով հատվող/ երկրաչափական մարմինների գրագետ կառուցում |
5 |
|
2 |
Մասնատված երկրաչափական մարմինների գրագետ կառուցում |
||||
3 |
Եկրաչափական մարմիններից ռելիեֆային ձևափոխում և գրագետ կառուցում՝ հանման եղանակով |
||||
4 |
Երկու կետով կառուցվող հեռանկարի պահանջների պահպանում |
||||
5 |
Երկրաչափական մարմինների կառուցման գծային թույլ արտահայտում |
||||
3. |
Կատարողական հմտություններ և կարողություններ |
1 |
Լուսաստվերային մշակում |
5 |
|
2 |
Տոնային մշակում |
||||
3 |
Գծանկարի շտրիխային տեխնիկայի տիրապետում |
||||
4 |
Կոմպոզիցիայի դիտման կետի ընտրություն |
||||
5 |
Համաչափությունների պահպանում |
||||
4. |
Աշխատանքի ամփոփում |
1 |
Աշխատանքի ավարտվածություն |
5 |
|
2 |
Աշխատանքի մատուցում |
||||
3 |
Աշխատանքի արտահայտչականություն |
||||
4 |
Կոմպոզիցիոն մտահղացման բարդություն |
||||
5 |
Կոմպոզիցիոն մտահղացման լիարժեք բացահայտում |
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքը ստուգվում և գնահատվում է քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից անհատապես` համաձայն գնահատման կից ներկայացված չափանիշների: Ստացված հանրագումարային միավորը միջինացվում է 20.00 (քսան) միավորի սահմանում: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման) ․ գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ:
«Դիզայն» մասնագիտության «ԿՈՄՊՈԶԻՑԻԱ» քննական առարկայի առաջադրանքի երկրաչափական մարմիններ
Ձև 1
2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ` ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԻ (ԳՍԿԹ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
«073101.00.6 - Ճարտարապետություն»
ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏ (ԳՍԿԹ)
Մասնագիտական ծրագիր.
Թեստը կազմված է 3 հիմնական գիտակարգերից (oրինակը` հավելված 1-ում).
Քննական առաջադրանքի կատարման պահանջները.
2․1 Հարթաչափություն
2․2 Տարածաչափություն
Ճարտարապետական կառույցների եռաչափ, սխեմատիկ և հատակագծային պատկերներ, ճարտարապետական միջավայրի հեռանկարներ համեմատելու կարողություններ, տեսողական և տրամաբանական խնդիրներ վերլուծելու հմտություններ:
Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների` ուղղի և շրջանագծի, ինչպես նաև երկու շրջանագծերի շոշափման երկրաչափական օրինաչափություններով առաջադրանքների կատարման ունակությունները։ Լծորդման բաժնի խնդիրները ենթադրում են․
Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը։
Առաջադրանքի առաջին բաժնի արդյունքները լրացվում են ձևաթղթում (Հավելված 1), իսկ երկրորդ՝ «Գծագրություն» բաժնի առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա։
Թեստի ամբողջական կատարման և ձևաչափի լրացման համար տրվում է 4 ժամ՝ (240 րոպե):
Առաջադրանքի գնահատման չափանիշներ.
Հ/Հ |
Գիտակարգ/բաժին |
Հարցերի քանակ |
Միավոր |
1 |
Մաթեմատիկա |
34 |
8,5 |
1․1 |
Հանրահաշիվ |
14 |
3,5 |
1․2 |
Երկրաչափություն |
20 |
5,0 |
2 |
Արվեստ և ճարտարապետություն |
6 |
1,5 |
2․1 |
Հայկական և համաշխարհային օրինակներ |
2 |
0,5 |
2․2 |
Ճարտարապետական և տրամաբանական հարցեր |
4 |
1 |
3 |
Գծագրություն |
2 |
10 |
3․1 |
Լծորդում |
1 |
4 |
3․2 |
Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա |
1 |
6 |
Ընդհանուր |
42 |
20 |
Ընդամենը՝ 20 միավոր
Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում է բոլորի կողմից նշանակված գնահատականը: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով: