2026-2027 ուսումնական տարվա համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Ճարտարապետություն» և «Դիզայն» մասնագիտությունների դիմորդների համար կազմակերպում է ներբուհական քննական առարկաների նախապատրաստական դասընթացներ:
Քննական առարկա |
ՈՒսումնառողների թիվը խմբում |
Տևողություն (Ամիս) |
Պարբերականություն (Շաբաթական) |
Մեկ դասընթացի տևողություն (Րոպե) |
Վարձավճար (ՀՀ դրամ) |
||
I Փուլ |
II Փուլ |
I Փուլ |
II Փուլ |
||||
Գծանկար (Ճ) |
6-12 |
4.5 |
4.5 |
2 անգամ |
120 |
225.000 |
225.000 |
Գծագրություն (ԳՍԿԹ*) |
6-12 |
4.5 |
4.5 |
2 անգամ |
120 |
180.000 |
180.000 |
Մաթեմատիկա (ԳՍԿԹ*) |
6-12 |
4.5 |
4.5 |
2 անգամ |
120 |
180.000 |
180.000 |
Գծանկար (Դ) |
6-12 |
4.5 |
4.5 |
2 անգամ |
120 |
225.000 |
225.000 |
Կոմպոզիցիա |
6-12 |
4.5 |
4.5 |
2 անգամ |
120 |
225.000 |
225.000 |
ԳՍԿԹ*-Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստը կազմված է 3 հիմնական բաժիններից` «Մաթեմատիկա», «Ճարտարապետական տրամաբանություն», «Գծագրություն»:
Նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են երկու փուլով և տևում են 9 ամիս` հոկտեմբերից մինչև հունիսը ներառյալ: Յուրաքանչյուր փուլում առնվազն մեկ անգամ ուսումնառողների մասնագիտական կողմնորոշմանը միտված միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են վարպետաց դասեր, որոնք հնարավորություն են տալիս լսել լավագույն մասնագետներին, ինչպես նաև հասկանալ մասնագիտության խորությունն ու բազմաշերտ հնարավորությունները` ստեղծագործական և նորարարական մոտեցումների առանձնահատուկ շեշտադրմամբ, որոնք կօգնեն ձեռք բերել տեսական գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում` խթանելով հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ:
Նախապատրաստական դասընթացներն իրականացվում են համալսարանի համապատասխան որակավորում ունեցող դասախոսների կողմից և կազմակերպվում են խմբային ձևաչափով՝ լսարանային պայմաններում։
2026-2027 ուսումնական տարվա նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար կարող եք 2025 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 19-ը գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։ Հարցերի դեպքում կարող եք ներկայանալ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ կամ զանգահարել (010) 303 300 (ներքին` 933) հեռախոսահամարով:
Նախապատրաստական դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից: