(010) 303-300

Մեր մասին

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Դպրոցը  կառուցվել է 1933 թ.  և կոչվում է անվանի հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի անունով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով 2011 թ.  մարտի 1-ին ՃՇՀԱՀ-ի և Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջև կնքվել է պայմանագիր, որի նպատակն է դպրոցում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ ձևավորել և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքները։

2013 թ.  84-ամյա պատմություն և ավանդույթ ունեցող դպրոցը ՃՇՀԱՀ-ին փոխանցվեց որպես հենակետային դպրոց:

 Դպրոցն իր պատմության ընթացքում տվել է այնպիսի շրջանավարտներ, որոնք հետագայում գիտական, մշակութային և քաղաքական դաշտում կերտել են Հայաստանի ապագան: Նրանց թվում են 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ուրիշներ:

2011 թ. մայիսին սկսվել է դպրոցի շենքի հիմնանորոգումն ու վերակառուցումը։ Վերակառուցման աշխատանքների ընթացքում շենքի հիմքերն ամրացվել են, կառուցվել է նոր կաթսայատուն, վերակառուցվել է ջրային համակարգը, դասասենյակները տեխնիկապես վերազինվել և կահավորվել են։

2012 թ. Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցին է միացվել  ՃՇՀԱՀ հենակետային վարժարանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցի 11Ֆ2 դասարանի աշակերտ Դավիթ Էդուարդի Կավկասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 5-12-րդ դասարանի աշակերտների համար հայտարարված մրցույթի, ինչպես նաև մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում «Դիմակայում ենք լրավարակին» խորագրով մրցույթի շրջանակներում զբաղեցրել է առաջին հորիզոնական։