(010) 303-300

Ինչպես դիմել

ՀՀ դպրոցների 9-րդ դասարաններն ավարտած բոլոր այն աշակերտները, ովքեր ցանկանում են 2024-2025թթ. ուսումնական տարում իրենց կրթությունը շարունակել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարաններում, պետք է հունիսի 3-28-ը, ժամը՝ 09:00-15:00, օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) ուղեկցությամբ մոտենան ՃՇՀԱՀ Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոց (հասցե` Խանջյան 9, հեռ` (010) 52-64-71, (010) 52-64-81) ներկայացնելու հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում (գրվում է դպրոցում)
  2. Լուսանկար` 3×4 չափի (2 հատ)
  3. Դիմորդի անձը հաստատող փաստաթուղթ (ծննդյան վկայական) և պատճենը
  4. Աշակերտի սոցիալական քարտի պատճենը
  5. Օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը
  6. 26 ձև
  7. 9-րդ դասարանի ավարտական վկայական` ատեստատ։

Փաստաթղթերը հանձնելիս աշակերտներին տրամադրվում է անցաթուղթ, որտեղ նշված կլինի գիտելիքների ստուգման առարկաները և ժամանակացույցը (օրը, ժամը)։ Գիտելիքների ստուգման օրը աշակերտները պետք է ներկայանան սահմանված ժամից 30 րոպե շուտ` ներկայացնելով նախապես տրված անցաթուղթը: Այնուհետև հանձնաժողովի անդամների կողմից ստանում են կնքված առաջադրանքները` անցաթղթում նշված առարկաների ցանկին համապատասխան, և հատկացված ժամանակահատվածում («Գծանկար» առարկայի համար 240 րոպե, մյուս առարկաների համար 120 րոպե) կատարում առաջադրանքները: Ավարտելուց հետո աշխատանքները հանձնում են հանձնաժողովի անդամներին:

          ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում գիտելիքների ստուգումն իրականցվելու է հետևյալ առարկաներից` ըստ ենթահոսքերի.

  1. Ճարտարապետություն ենթահոսքի նպատակային ծրագրով ուսումնական խումբ` գծանկար, մաթեմատիկա-գրավոր:
  2. Դիզայն ենթահոսքի նպատակային ծրագրով ուսումնական խումբ` գծանկար, մաթեմատիկագրավոր:
  3. Ֆիզմաթ (Շինարարական ճարտարագիտություն) ենթահոսքի նպատակային ծրագրով ուսումնական խումբ` մաթեմատիկա, ֆիզիկագրավոր:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ ենթահոսքի նպատակային ծրագրով ուսումնական խումբ` մաթեմատիկա, ֆիզիկա-գրավոր:
  5. Տնտեսագիտություն (Շինարարության ճյուղում) ենթահոսքի նպատակային ծրագրով ուսումնական խումբ` մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն կամ օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն)-գրավոր:

«Գծանկար» առարկայի դեպքում դիմորդներից մեկը վիճակահանության սկզբունքով ընտրում է երկու  երկրաչափական պատկերներ, որոնք  հանձնաժողովի անդամների կողմից տեղադրվում են համապատասխան վայրում, դրանից հետո աշակերտները սկսում են նկարել այդ պատկերները: Ժամանակի ավարտից հետո դիմորդները կնքված թղթի վրա կատարած աշխատանքը (նկարը) տալիս են հանձնաժողովի անդամներին:

Գիտելիքների ստուգման արդյունքները հրապարակվում են ստուգման անցկացման հաջորդ օրը դպրոցում։

Սիրելի՛ դիմորդներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը սիրով սպասում է ձեզ: