Ասպիրանտուրայի ընդունելությունը (առկա)
Ասպիրանտուրայի ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան:
Դիմորդը ասպիրանտուրայի ընդունելությանը մասնակցելու համար Համալսարանի կրթության երրորդ մակարդակի բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ռեկտորի անունով,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
այս տարվա շրջանավարտ–դիմորդները մագիստրոսի աստիճանի դիպլոմի փոխարեն կարող են ներկայացնել համապատասխան տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին,
- ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
- միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):
- Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ: