Սիրելի՛ շրջանավարտ,
Ուրախ ենք շարունակել կապը Ձեզ հետ նաև համալսարանական տարիներից հետո։
Ձեր վստահելի գործընկերը՝ համալսարանը, միշտ պատրաստ է Ձեզ առաջինը տեղեկացնել համալսարանում և մասնագիտական ոլորտում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին։ Եթե փնտրում եք աշխատանք, ցանկանում եք տեղեկացված լինել բուհական անցուդարձից, մասնակցել կրթական և մշակութային միջոցառումներին, սեմինարներին, գիտաժողովներին կամ մրցույթներին, ապա հետևեք Մարքեթինգի և կարիերայի բաժնի գործունեությանը և եղեք իրադարձությունների կիզակետում։
Մեր նպատակն է պահպանել և զարգացնել կապը համալսարանի շրջանավարտների հետ, ինչպես նաև աջակցել Ձեր մասնագիտական աճին և նոր հնարավորությունների բացահայտմանը։
Խնդրում ենք անցնել հղումով և գրանցվել համալսարանի շրջանավարտների բազայում, որպեսզի հետագայում կարողանաք ստանալ տեղեկատվություն աշխատատեղերի, միջոցառումների, ծրագրերի և այլ հնարավորությունների վերաբերյալ։