(010) 303-300

Արտաքին կապերի վարչություն

ՃՇՀԱՀ միջազգային համագործակցության վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և գործող իրավական ակտերի շրջանակում, համակարգում և զարգացնում է բուհի միջազգային գործունեությունը, սփյուռքահայ և օտարերկրյա  քաղաքացիների ուսումնառությունը՝ նպաստելով Համալսարանի միջազգային ճանաչելիության, մրցունակության և կրթական ու գիտահետազոտական որակի շարունակական բարձրացմանը։

Համալսարանը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեդիայի, Իրանի, Լեհաստանի, Իսպանիայի, Բելգիայի և այլ երկրների բուհերի ու կազմակերպությունների հետ։ Համագործակցություններն ուղղված են համատեղ կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ակադեմիական շարժունակության խթանմանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը, համատեղ ուսանողական նախագծային շաբաթների (workshops) և ամառային դպրոցների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային գիտաժողովների կազմակերպմանն ու դրանց մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը ներառում է ուսումնական և մասնագիտական պրակտիկաներին մասնակցության խրախուսումն ու համատեղ գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի իրականացումը։

 Վարչության գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները.

  • միջազգային համագործակցության ընդլայնում և զարգացում՝ արտասահմանյան բուհերի, գիտական կենտրոնների և կազմակերպությունների հետ,
  • օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձրացում և մրցունակ կրթական միջավայրի ձևավորում,
  • սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների աշխարհագրության ընդլայնում
  • ուսանողների, դասախոսների և աշխատակիցների միջազգային ակադեմիական շարժունության խթանում,
  • միջազգային լավագույն կրթական և գիտական փորձի ներդրում և տեղայնացում,
  • համալսարանի դիրքի բարելավում միջազգային վարկանիշավորման համակարգերում,
  • դիպլոմների միջազգային ճանաչման գործընթացների համակարգում։

Վարչության կառուցվածքային ստորաբաժանումները.

  • Միջազգային կապերի և համագործակցության բաժին
  • Օտարերկրյա սովորողների բաժին

 

Վարչության աշխատակազմ.

 

Գրիգորյան Ելենա Գագիկի

Միջազգային համագործակցության վարչության ղեկավար

Հեռ.՝  +374 10 303 300 (962)

Բջջ.՝  +374 99 414747

Էլ. հասցե՝ elenagrigoryan@nuaca.am; international@nuaca.am

 

Հակոբյան Տաթևիկ Կամոյի

Օտարերկրյա սովորողների բաժնի ղեկավար

Հեռ.՝  +374  10 303 300 (966)

Բջջ. +374 94 410777

Էլ. հասցե՝ hakobyan.t@nuaca.am; foreignstudents@nuaca.am

 

Հակոբյան Ժաննա Վիուլի 

Միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավար

Հեռ.՝  +374 10 303 300 (968)

Էլ. հասցե՝ jannahakobyan@nuaca.am; international@nuaca.am

 

Դավոյան Նազելի Վանիկի 

Օտարերկրյա սովորողների բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.՝  +374 10 303 300 (966, 965)

Էլ. հասցե՝ ndavoyan@nuaca.am, foreignstudents@nuaca.am

 

Եվրենյան Լիլիթ Վահանի 

Օտարերկրյա սովորողների բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.՝  +374 10 303 300 (966, 965)

Էլ. հասցե՝ yevrenyanlilit@nuaca.am, foreignstudents@nuaca.am