(010) 303-300

Անվտանգ գործունեության ապահովման վարչություն

Համալսարանի Անվտանգ գործունեության ապահովման վարչությունը իր գործունեությունը իրականացնում է համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային անվտանգության նորմերի և գործող իրավական ակտերի շրջանակում՝ ապահովելով համալսարանի տարածքում անվտանգ, կարգավորված և վերահսկելի միջավայր։

Վարչության նպատակն է ապահովել համալսարանի աշխատակիցների, ուսանողների և այցելուների կյանքի և առողջության պաշտպանությունը, համալսարանի գույքի պահպանությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց արդյունավետ կառավարումը։

Վարչության հիմնական խնդիրներն են՝

  • Համալսարանի տարածքում ընդհանուր անվտանգության ապահովում և վերահսկում,
  • Մուտքի և ելքի ռեժիմի կազմակերպում և վերահսկում,
  • Հրդեհային, տեխնիկական և աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում,
  • Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման միջոցառումների իրականացում,
  • Տեսահսկման և անվտանգության տեխնիկական միջոցների վերահսկում,
  • Համալսարանի գույքի պահպանության ապահովում,
  • Անվտանգության ոլորտում ներքին կարգերի և հրահանգների մշակում և վերահսկում,
  • Համագործակցություն իրավապահ, փրկարար և այլ համապատասխան մարմինների հետ,
  • Անվտանգության վերաբերյալ ուսուցողական և իրազեկման աշխատանքների կազմակերպում,
  • Աշխատանքային անվտանգության և առողջապահական նորմերի պահպանման վերահսկում։

Վարչության կառուցվածքային միավորներն են՝

  • Բուժսպասարկման ծառայություն
  • Հակահրդեհային անվտանգության ծառայություն

 

Վարչության աշխատակազմը.

Գասպարյան Գասպար Արտավազդի   

Անվտանգ գործունեության ապահովման վարչության ղեկավար

Հեռ․՝ 010 303 300 (353)

 

Միրիջանյան Լենա Մարտունու            

Ավագ բժիշկ

Հեռ․՝ 010 303 300 (903)

 

Վարդանյան Հասմիկ Մարատի             

Բժիշկ

Հեռ․՝ 010 303 300 (903)

 

Այվազյան Կարինե Արամայիսի

Ավագ բուժքույր

Հեռ․՝ 010 303 300 (903)

 

Բադալյան Արմեն Արամայիսի

Հակահրդեհային անվտանգության ծառայության պատասխանատու և քաղ.պաշտպ.շտաբի պետ

Հեռ․՝ 010 303 300 (353)